Դե ինչ, Դեն Բիլզերյանն ու իրեն ուղեկցող անձինք շուտով կլքեն Հայաստանը: Դենին ուղեկցում են երկու աղջիկ՝ Սուելին Մոդեյրոսն ու Լեսլի Աննաբելը:

Լեսլին իր Instagram-ի story բաժնում լուսանկար է հրապարակել եւ այն մեկնաբանել է հետեւյալ կերպ.

 

«Հայաստանցիներ, շնորհակալություն սիրո համար: Հայաստանն այնքան գեղեցիկ է եւ իսկական օրհնություն է, որ ես հանդիպեցի այն մարդկանց, որոնց հետ ծանոթացա: Չեմ համբերում, թե հաջորդ անգամ երբ եմ վերադառնալու»,-գրել է Լեսլին: