Դեն Բիլզերայնի շրջագայությունը Հայաստանում՝ շարունակվում է: Երեկ հայազգի ամերիկաբնակ միլիոնատեր Դեն Բիլզերայնը հոր, եղբոր, ընկերուհիների եւ թիկնազորի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի եւ նրա կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի հետ մեկնել էր Ստեփանակերտ, այցելել էր Շուշի եւ զորավարժարան:

Նրան ամենուր ուղեկցել է ընկերուհին՝ Սուելին Մեդեյրոսը: Վերջինս Արցախում իրականացրել է ամենաիսկական զինվորական ֆոտոշարք ու լուսանկարներով կիսվել Instagram-ի իր էջում:

 

«Ընկերներիդ մոտ պահիր, իսկ թշնամիներդ՝ ավելի մոտ», -իր լուսանկարներից մեկը մակագրել է գեղեցկուհին: