Երեկ ԱՄՆ-ից ժամանած մեր հյուրը՝ «պոկերի արքա», միլիոնատեր Դեն Բիլզերյանը ստացավ ՀՀ քաղաքացիություն, այսօր ցուցադրեց իր հայկական անձնագիրը, իսկ այժմ, ըստ պլանների՝ Դենը պետք է ուղեւորվեր դեպի Երեւանի բացօթյա լողավազաններից մեկը, սակայն աղբյուրների հաղորդմամբ՝ նրանք ուղեւորվել են դեպի Արցախ:
Դենը հյուրանոցից դուրս է եկել հոր, եղբոր, ընկերուհիների, թիկնազորի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի ուղեկցությամբ. Նրանք ինքնթիռով մեկնել են Արցախ:
Լուսանկարները՝ news.am-ի։