Հայկական արմատներով, հայտնի ամերիկացի հումորիստ Արթիկը, ով ավելի հայտնի է «պարսկահայ» մականվամբ, միացել է համաշխարհային «Kiki Challenge» ֆլեշմոբին:

Ֆլեշմոբի իմաստն այն է, որ մարդիկ պարեն Drake- In My Feelings երգի ներքո և այդ ընթացքում ամեն կերպ փորձեն ցույց տալ, թե ինչպես է բաբախում իրենց սիրտը:

 

Շատ մարդիկ, ովքեր մասնակցում են ֆլեշմոբին, դուրս են գալիս մեքենայից ընթացքի ժամանակ և սկսում պարել:

Արթիկի հրապարակված տեսանյութում նա դուրս է գալիս մեքենայից և սկսում պարել, ու հենց այդ ժամանակ անսպասելիորեն նրան են մոտենում աղջիկներ հայկական տարազով և սկսում են միասին քոչարի պարել:

Ընդամենը 15 ժամում տեսանյութը հավաքել է 200.000-ից ավել դիտում և 3500 հավանում: