Անի Լորակի ամուսնուն՝ թուրք գործարար Նալչաջիօղլուին «բռնացրել են» մի ուկրաինուհու հետ, որը բավականին հայտնի է գիշերային ակումբների հաճախորդների շրջանում։ Մինչ Անի Լորակը ելույթ էր ունենում տարբեր փառատոններում, երգչուհու ամուսնուն Կիեւի կարաոկե ակումբներից մեկում են տեսել։
Ընդ որում նրան ուղեկցում էր մի սեւահեր երիտասարդ կին։ Դատելով տեսանյութից՝ ուկրաինացի հայտնի երգչուհու ամուսինն առանց կաշկանդվելու գրկել էր այդ կնոջը։ Լրագրողները իմացել են, որ այդ կինը Կիեւի ակումբների հաճախորդների շրջանում բավականին հայտնի Յանա Բելյաեւան է, որը սոցցանցերից մեկում հագուստ ու կոշիկ է վաճառում։