Երեկ ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը տեղի էր ունենում Ռուսաստանում։ Եզրափակիչը կայացավ Մոսկվայում, որտեղ «Լուժնիկի» մարզադաշտում Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Խորվաթիայի հավաքականին 4։2 հաշվով ու երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։
 
Եզրափակիչ խաղին հետեւում էին բազմաթիվ համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նաոմի Քեմփբելն ու ռեփեր Ֆրենչ Մոնտանան։
 
48-ամյա մոդելը երկրպագում էր Ֆրանսիայի հավաքականին, որին հանդիպումից հետո շնորհավորել է իր Instagram-ում, գրելով՝ VIVA FRANCE: