Ամերիկյան դերասանուհի Ջեսիկա Ալբայի «Ազնիվ կյանք» գիրքը, որը առողջ սնվելու, ինքդ քեզ հետեւելու եւ ֆիթնեսի մասին է, հանվել է վաճառքի:
Miami Herald-ի փոխանցմամբ, գրքում նաեւ «Պատրաստիր ինքդ» բաժին կա նրանց համար, ովքեր ցանկանում են բավարարվել իրենց սեփական արտադրանքով: «Ազնիվ կյանքը ոչ այնքան բնապահպանության, որքան այն մասին է, որ անհրաժեշտ է լինել բարեխիղճ սպառող, հասկանալ՝ ի՞նչ ես տանում տուն եւ քո օրգանիզմ»,- հայտարարել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ալբան ստեղծեց The Honest Company ընկերությունը, որը զբաղվում է ոչ տոքսիկ ապրանքների տնային արտադրությամբ: Ջեսիկայի գործունեության հաջորդ ուղղությունը կարող է դառնալ ընկերության ստեղծումը, որը թողարկելու է բացառապես բնական կոմպոնենտներով կոսմետիկա: