Բուսակեր երգչուհի Շերը ստիպված է եղել տավարի լեզու համտեսել ամերիկացի Ջեյմս Քորդենի երեկոյան հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարի խնդրանքով պետք է ընտրություն աներ դրա և նախագահ Թրամփի մասին գոնե մի լավ բան ասելու միջև:
«Կարելի՞ է արդյոք նրան ինչ-որ հաճոյախոսություն անել: Նրա մեջ ոչ մի լավ բան չկա»,-ասել է Շերը՝ նախընտրելով համտեսել տավարի լեզուն, որը դրված էր սեղանին:
Վերջերս երգչուհին քննադատել էր Թրամփին՝ ներգաղթյալներին իրենց երեխաներից բաժանելու քաղաքականության համար՝ խոստանալով, որ անչափահասներին կարող է ապաստան տալ իր տանը: