Խոյ․ Օրվա առաջին կեսին հնարավորինս շատ աշխատեք: Կարող եք համոզված լինել, որ ձեր ջանքերը կգնահատվեն: Թեև որոշ դժվարություններ կլինեն, սակայն փորձեք հանգստություն պահպանել և բարեկամաբար վերաբերվել շրջապատի մարդկանց: Օրվա երկրորդ կեսին կսկսեք երազել հանգստի մասին: Կհետաձգեք այն գործերը, որոնք հրատապ չեն:
Ցուլ․ Օրվա զգալի մասը կվատնեք որոշ դատարկ վիճաբանությունների վրա: Ճիշտ կվարվեք և ժամանակ կխնայեք, եթե զրուցակցին որևէ բան համոզելու փոխարեն, պարզապես գործեք այնպես, ինչպես ուզում եք: Կարճ ժամանակում արդյունքներ ստանալու ակնկալիք չունենաք: Այսօր որոշ իրադարձություններ կարող են խախտել մտերիմների հետ շփումներում տիրող հանգստությունը:
Երկվորյակ․ Այսօր կվերլուծեք որոշ փաստեր և ճիշտ հետևություններ կանեք, ինչը կօգնի ապագայում խուսափել սխալներից: Թեև զգացմունքային դաշտն այնքան էլ կայուն չէ, հուսահատության մեջ չեք ընկնի: Քայլեր կձեռնարկեք բարձր տրամադրություն պահպանելու համար: Հաճախ վեճեր կծագեն ավագ սերնդի ներկայացուցիչների հետ:
Խեցգետին․ Այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշումներ կայացնելուց: Գործեք ինքնուրույն, ընկերներին փորձեք չներգրավել ձեր խնդիրների մեջ: Նաև մի թաքցրեք ձեր թույլ կողմերն ու ցանկությունները, շրջապատում, անկասկած, կգտնվի մեկը ով կօգնի ձեզ լուծել որոշ խնդիրներ: Առօրյա հոգսեր մեջ մի մոռացեք մտերիմների մասին:
Առյուծ․ Օրվա առաջին կեսին զգացմունքային դաշտն անկայուն կլինի: Ձեզ հատուկ դյուրագրգիռ վիճակը դուր չի գա մտերիմներին: Որքան էլ փորձեն հաշտեցնել ձեզ իրականության հետ, որն, ի դեպ, այնքան էլ անմխիթար չէ, ավաղ, նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցություն կզգացվի և հետզհետե ավելի կմեծանա:
Կույս․ Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք հաճելի ծանոթություններ: Շփումներում այսօր առավել շրջահայաց կլինեք, կվստահեք միայն նրանց, ովքեր իրոք արժանի են դրան: Հրաշալի օր է զգեստապահարանը թարմացնելու, իմիջը փոխելու համար:Մտերիմները պատրաստ են աչք փակել ձեր որոշ թերությունների վրա, սակայն, լուրջ վրիպումների դեպքում, ձեզ չեն ների:
Կշեռք․ Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք, իսկ փոքրիկ անախորժությունները սրտին մոտ չեք ընդունի: Կարող եք օգտագործել ձեր անձնական հմայքը որոշ գործնական տարաձայնություններ հարթելու համար: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները հրաշալի են:
Կարիճ․ Նպատակահարմար օր է, ինչպես անձնական հարաբերություններին, այնպես էլ մասնագիտական գործունեությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար: Լեզու կգտնեք բոլոր այն մարդկանց հետ, ում աջակցության կարիքն ունեք և չեք մերժի նրանց, ովքեր օգնություն կխնդրեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք: Օրվա երկրորդ կեսը լի է սուր զգացողություններով, բուռն ապրումներով, անմոռանալի իրադարձություններով:
Աղեղնավոր․ Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ որևէ մեկը, դիտմամբ թե պատահմամբ, ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել: Պատրաստվեք առաջիկա հագեցած շաբաթին։
Այծեղջյուր․ Բարդ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ կունենաք նրանց հետ, ում ամենաշատն եք հարգում և գնահատում: Մինչ շրջապատի հետ հարաբերություններ պարզելը, նախ փորձեք հասկանալ ինքներդ ձեզ: Այսօր ծագած կոնֆլիկտների մեծ մասը ոչ թե արտաքին, այլ ներքին բնույթի են: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց, այդ թվում՝ անշարժ գույք ձեռքբերելուց, ներդրումները ևս ցանկալի չեն:
Ջրհոս․ Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ, որոք ձեզ այնքան էլ չեն անհանգստացնի: Ցանկաված իրավիճակում կպահպանեք հանգստություն: Ոմանց համար կարող եք դառնալ ողջախոհության ու սառնասրտության խորհրդանիշ: Հրաշալի օր է ընտանեկան խնդիրները լուծելու, որոշ հարցեր կարգավորելու համար: Հաճախ եք խաղարարարի դեր ստանձնում և անկեղծորեն ուրախանում եք, երբ հաջողության եք հասնում:
Ձկներ. Այսօր աչքի կընկնեք նպատակասլացությամբ և վճռականությամբ, ինչը թույլ կտա հասնել ցանկացած նպատակի: Ձեր հեղինակությունը կբարձրանա: Շրջապատի մարդիկ սիրով կընդունեն ձեր բոլոր առաջարկները և կհետևեն խորհուրդներին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ։