Շուշան Պետրոսյանի վերաբերյալ Մարինա Թագակչյանի գրառման մասին Life.panorama.am-ը արդեն պատմել է, որտեղ երգահանը նշել էր, թե զրկում է Շուշան Պետրոսյանին իր գրած «Զինվորի մայրը» կամ «Բալլադ մոր մասին» երգի հեղինակային իրավունքից, որը գրվել էր դեռեւս 2004թ-ին:
«Հայրենիք գաղափարի վաճառական տիկին, ինչպես Ձեզ էժանացնեն, եթե դուք առանց այդ էլ վաճառվում եք լիկվիդացման գնով: Ու ես այս չարչուն եմ վստահել իմ երգերից ամենասուրբ՝ «Զինվորի մայր» երգը!!! Արգելում եմ այն յութուբում մնալու իրավունքին: Կոչ բոլոր երգահաններին, ում երգերը երբևէ կատարել է այս «երգչուհին» »՝ մայիսի 1-ին տեղի ունեցած վարչապետի ընտրության քննարկումից հետո, երբ ՀՀԿ խմբակցության անդամ Շ. Պետրոսյանը դեմ քվեարկեց ժողովդրի թեկնածու Նիկոլ Փաշինյանին եւ չմիացավ տասն օրից ավելի տեւած հանրահավաքին, ահա այսպես էր արտահայտվել Մարինա Թագակչյանն իր ֆեյսբուքյան էջում:
Իսկ ահա օրեր առաջ Մարինան հայտարարեց, որ իր հեղինակած «Զինվորի մայր» երգն այսուհետ կկատարի դերասան, օպերային երգիչ Ռազմիկ Մանսուրյանը՝ այն նվիրելով ապրիլյան պատերազմում զոհված հերոսների մայրերին:
Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանի հետ:
«Տարիներ առաջ Մարինա Թագակչյանի՝ ամիսներ շարունակ թախանձագին խնդրանքներից հետո ես այդ երգը ձայնագրեցի եւ վերջ, այդուհետ երբեւէ այդ երգը որեւէ համերգային դահլիճում չեմ հնչեցրել: Այսինքն՝ այնպես չէ, որ այդ երգը կոտորվեցի երգելով, հիմա անգամ չեմ հիշում այն, անկեղծ եմ ասում: Միայն հիշում եմ, որ երգը կոչվում էր «Զինվորի մայրը»»,- նշեց նա՝ հավելելով, որ երգն իրենը չէ, նա ունի քիչ թվով երգեր, որոնք պարտադիր իր սրտին պետք է դիպեն, իսկ «Զինվորի մայրը» այդ շարքին չի պատկանել:
Անդրադառնալով իր հասցեին Մարինա Թագակչյանի վիրավորական հայտարարություններին, պատասխանեց.
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։