Daily Mail-ը գրում է, որ հունիսի 14-ին մոսկովյան «Լուժնիկի» մարզադաշտում տեղի է ունեցել Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման խաղը՝ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականների միջև:
Խաղի ընթացքում առանձնակի ուշադրություն է գրավել երկու երկրների հավաքականների իգական սեռի երկրպագուների արտաքին տարբերությունը:
Ինչպես գիտեք՝ Սաուդյան Արաբիայում վերջին շրջանում իրականացվում են լուրջ բարեփոխումներ, որոնց շրջանակում կանանց առաջին անգամ թույլ է տրվել մարզադաշտ այցելել ու հետևել ֆուտբոլային խաղերին:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 5:0 հաշվով՝ հօգուտ Ռուսաստանի: