Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ զույգը գիտի, թե ինչպես կարելի է փող աշխատել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Քանյե Ուեսթը թողարկում է հագուստի ու կոշիկի իր նոր հավաքածուն։ Ու ինչպես միշտ՝ Քանյեն դրա համար ընտրում է ոչ թե հերթական Նորաձեւության շաբաթվա պոդիումը, այլ ցուցադրության ամենահզոր զենքը՝ սոցիալիական մեդիան։
Իսկ ո՞վ է համացանցի լավագույն մոդելը:
Իհարկե, նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, որի բաժանորդները սոցցանցերում ավելի շատ են, քան բոլոր նորաձեւության տների հաճախորդները՝ միասին վերցրած, առավել եւս, որ օրերս հայուհին CFDA Fasion Awards (Council of Fashion Designers America – Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդ) մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ է ստացել Influencer Award անվանակարգում, որպես նորաձեւության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորություն։
Ու մինչ ֆրանսիական, ամերիկյան, իտալական ու բրիտանական նորաձեւության տները նյարդայնացած կծում են իրենց եղունգները՝ Կալաբասասում արդեն երկրորդ օրը Քանյեի արտադրանքն են ցուցադրում Քարդաշյան- Ջեններ քույրերը։
Հիշեցնենք նաև, որ երեկ Քիմին ու Քայլիին տեղի պապարացիները տեսել էին Ուեսթի հավաքածուի արտադրանքով։
Իսկ հետո Քիմը որոշել է առանձին ցուցադրություն կազմակերպել, հայտնվելով երեք տարբեր մարզական- քաղաքային ոճի անսամբլներով՝ բոլորն էլ Քանյեի նոր հավաքածուից։