«Авторевю» պորտալում հրապարակվել են BMW X5 քրոսովերի նոր տարբերակի՝ առանց կամուֆլյաժի լուսանկարները: 

Կայքի հաղորդմամբ՝ BMW X5-ի դիզայնը նման է իր «կրտսեր եղբորը»՝ նոր սերնդի Х3 ավտոմեքենային, սակայն որոշակի տարբերություններ կան. X5-ն ավելի բարակ հետևի լապտերներ ունի, դրանից բացի, տարբերվում է ռադիատորի վանդակը:

Նշվում է, որ նորույթի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն, այն շուտով վաճառքի կհանվի: