«Եվրատեսիլ 2018» երգի հեղինակավոր մրցույթում 529 միավորով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Նետան' «Toy» երգով:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 12-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Կիպրոսի, իսկ երրորդը՝ Ավստրիա ներկայացուցիչը:
Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերներով: Այն մեկնաբանեցին Ֆելիքս Խաչատրյանն ու Ավետ Բարսեղյանը:
Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը «Քամի» երգով փայլուն ելույթ էր ունեցել մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակիչում, սակայն չէր անցել եզրափակիչ:
«Եվրատեսիլ 2018»-ին մասնակցեցին 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթն այս տարի կրում էր «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանը:
Թվով 63-րդ մրցույթի մասնակից երկրների ցուցակում էին Ռուսաստանը, Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն և այլ երկրներ: