«Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչ չանցած հայաստանյան ներկայացուցիչ Սևակ Խանաղյանն ուղերձ է հղել իր Instagram-ում: Արտիստը շնորհավորել է Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ և հավելել.

«Շնորհակալ եմ, որ այս օրերին եղել եք իմ կողքին: Փորձել եմ ամեն ինչ անել, որ պատվով ներկայացնեմ Հայաստանը: Հուսով եմ՝ դա ինձ մոտ ստացվել է՝ անկախ մրցույթի արդյունքից»: