Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հեղինակավոր BBC-ի հետ զրույցում խոսել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին և դրանք որակել որպես «յուրահատուկ հեղափոխություն»:

Երաժիշտը ողջունել է անցկացված բողոքի ցույցերի խաղաղ բնույթը և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ բեմ բարձրացել` մինչ նրա ՀՀ վարչապետ ընտրվելու քվեարկության անցկացումը:

«Ես կարծում եմ՝ Նիկոլն իսկապես տարբերվում է Հայաստանի նախորդ առաջնորդներից: Նա իր ընդդիմադիր քաղաքական կարիերայի մեծ մասը եղել է ակտիվիստ և պայքարել շրջակա միջավայրի, մարդու իրավունքների, սոցիալական ապահովության համար»,- ասել է Թանկյանը:

 

Նա նշել է՝ ժամանակը եկավ, երբ մարդիկ պատրաստ էին ոտքի կանգնել, և դա նախաձեռնեցին երիտասարդները, ովքեր շատ ավելի քիչ էին ենթարկվում ոստիկանության հրամաններին, քան նրանց ծնողները:

«Դա իսկապես յուրահատուկ էր և ամեն օր տեղի չի ունենում՝ հեղափոխություն առանց արձակված մեկ փամփուշտի, առանց մեկ զոհի, մի քանի շաբաթվա ընթացքում լիարժեք շրջադարձ, որը պայքար չէ Արևելքի և Արևմուտքի միջև: Դե ինձ ասեք՝ ե՞րբ է վերջին անգամ նման բան տեղի ունեցել»,- շեշտել է Թանկյանը՝ BBC-ի հետ զրույցում: