ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի, պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում շատերի կողմից խիստ քննադատության է արժանանում: Հատկապես մայիսի 1-ին տեղի ունեցած վարչապետի ընտրութան քննարկումից հետո, երբ ՀՀԿ խմբակցության անդամ Շ. Պետրոսյանը դեմ քվեարկեց ժողովդրի թեկնածու Նիկոլ Փաշինյանին եւ չմիացավ տասն օրից ավելի տեւած հանրահավաքին, առաջացրեց ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ հայտնի արվեստագետների, ընդհուպ մինչեւ իր կոլեգաների զայրութը:

 

Երգահան Մարինա Թագակչյանն իր ֆեյսբուքյան էջում այս առիթով արտահայտվեց կտրուկ եւ պահանջեց, որպեսզի Շուշան Պետրոսյանի «Զինվոր մայր» երգը, որի հեղինակը Մարինան է, հեռացվի YouTube-ից: Նա մասնավորապես նշել էր.

 

«Հայրենիք գաղափարի վաճառական տիկին, ինչպես Ձեզ էժանացնեն,եթե դուք առանց այդ էլ վաճառվում եք լիկվիդացման գնով! Ու ես այս չարչուն եմ վստահել իմ երգերից ամենասուրբ՝«Զինվորի մայր» երգը!!! Արգելում եմ այն յութուբում մնալու իրավունքին!!! Կոչ բոլոր երգահաններին, ում երգերը երեւէ կատարել է այս «երգչուհին»:

 

Այս թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է երգահանի հետ, եւ հետաքրքրվել՝ Մարինա Թագակչյանը գրառումից զատ այլ քայլեր արե՞լ է՝ տվյալ երգը YouTube-ից հեռացնելու ուղղությամբ, եւ թե արդյոք նա, իրավունքներ ունի տվյալ երգի նկատմամբ, երբ այն անձամբ է տվել Շուշան Պետրոսյանին եւ վերջինս արդեն մի քանի տարի է, ինչ կատարում է այն:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։