Երգերի խոսքերի հեղինակ, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ով երեկ ինստագրամի իր էջում գրառում էր կատարել և օգտատերերի քնադատություններին արժանացել, նոր գրառմամբ է հանդես եկել․

 

«Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ,որ ներկա կամ բացակա ստանաս։
Գնացք չէ, որից ուշանաս կամ շուտ նստես։
Հեղափոխությունը քննություն է
Հոգու
Տեսակի
Ընկերության
Խոսքի ու լռության
Հավատքի ու մտքի։
Հայրենիքի հետ ՍելՖի անել անհնար է։
Նա ինքն է ընտրում Դեմքերին,ովքեր անցնում են Ժամանակի փորձությունը։
Մեկնաբանություն գրելը երբեք չի դառնա Մասնագիտություն։
Ու էլի Մեծն Ժամանակն է որոշելու Ում անունները,Որ Էջում
և Ինչ տառերով գրի...
Աստված,աղոթիր Մեզ համար։
Սեր,վերադարձիր Հայաստան ,քո անունից Ատելությունն Է Փորձում խոսել....»։