Մայիսի 2-ին ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի հրաժարականն ու նախարարության դիմաց հավաքված ցուցարար-մշակութային գործիչներին միանալը շատերին զարմացրեց: Ցուցարար-արվեստագետների ցանկությունը հենց դա էր, որպեսզի ՀՀ Մշակութային նախարարը իրենց միանա, սակայն արդեն իսկ հարց է առաջանում՝ ով է լինելու նրան փոխարինողը եւ արդյոք նա նույնքան ջերմությամբ կընդունվի, ինչին 1.5 տարի առաջ արժանացավ Արմեն Ամիրյանը, երբ ստանձնեց այդ պաշտոնը:

 

Այս հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Հայասատանի վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի հետ:

 

«Արմեն Ամիրյանն իմ՝ արդեն 30 տարվա ընկերն է, ու լավ ճանաչելով նրան՝ իր հրաժարականն առանձնապես անակնկալ չէր ինձ համար: Ես շատ լավ գիտեի, որ նա սկզբունքային մարդ է եւ ընդունակ է նման քայլ կատարել: Միաժամանակ, հանուն արդարության նաեւ պետք է ասել, որ արվեստագետների քայլը եւս մեծ էր Արմեն Ամիրյանի որոշման հարցում. Նրանք ընդամենը ուզում էին, որպեսզի իրենց նախարարն իրենց կողքին լինի, իսկ հրաժարականի հարցը երկրորդ պլան էր մղված: Ինձ համար շատ գնահատելի էր թե Արմեն Ամիրյանի, թե ամբողջ մշակութային դաշտի քայլը՝ լինել ժողովրդի կողքին: Սա շատ լավ օրինակ է, որ ամեն ոլորտի նախարարը պետք է լինի տվյալ ասպարեզում գործող մարդկանց կողքին: Իսկ Ա. Ամիրյանը երբեք մշակույթից կտրված չի եղել»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստը:

 

Թե ով հաջորդիվ կզբաղեցնի ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը, Տիգրան Ներսիսյանը դժվարացավ կանխատեսումներ անել, բայց նաեւ նշեց, որ նույն ինքը՝ Արմեն Ամիրյանը, կարող է հավակնել դարձյալ ստանձնելու այդ պաշտոնը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։