Երգչուհի Արմինկան ինստագրամի իր էջում գրել է․
«Ես երբեք անտարբեր չեմ անցել ո՛չ մի իրադարձության կողքով:
Երբեք չեմ վախեցել խոսել շիտակ, ուղիղ ասել այն, ինչ մտածում եմ, այլ ոչ' այն, ինչ շահեկան կլինի ինձ համար….քանզի ատու՛մ եմ կեղծիքը:
Հենց այդ պատճառով էլ իմ սերնդակից երգիչների մեջ ե՛ս եմ դարձել միակ մերժվածն ու լռեցվածն'արդեն երկա՜ր տարիներ:
Վերջին օրերին չեմ լռել' վախենալով քննադատությունից. այդ առումով հաստատ երբեք պակաս չեմ զգացել:
Լռելուս և Գլենդելի հանրահավաքներից նկար չհրապարակելուս միակ պատճառն ԱՄՈԹՍ էր' երկար տարիներ լռությանն ու մերժմանը դիմակայելուց, աշխատելու հնարավորությունից զրկվելուց, շոուբիզնեսյան ծախու ու ՖԵՅՔ «ընկերներիցս» հիասթափվելուց ու հեռանալուց, սեփական երկրի օդն այլևս լիարժեք շնչել չկարողանալուց, և դեռ կշարունակեի…այս փակուղուց դուրս գալու միակ ելքը ես էլ, շատերի նման, գտա արտագաղթելու մեջ և ժողովրդի ամենաօրհասական օրերին չդարձա նրա մասնիկը:
Այնուամենայնիվ, ես իմ քայլը վաղուց եմ արել' չծախվելով, չխոնարհվելով, չմուրալով, հետևաբար' չդավաճանելով ինքս ինձ (ոչ էլ որևէ մեկին): Փոխարենը' կորցնելով այն, ինչ կառուցել էի երկու տասնամյակից ավելի…»։