Դերասանուհի Անի Երանյանը ինստագրամի իր էջում անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին՝ կատարելով հետևյալ գրառումը․
« Ես ՀՀ քաղաքացի եմ և չեմ պատկանում որևէ կուսակցության։ Այս պահին գտնվում եմ հայրենիքիցս շատ հեռու, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրումս կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Կոչ չեմ անում, այլ խնդրում եմ իմ ժողովրդին` քաղաքացուն, ոստիկանին, բռնություն մի գործեք միմյանց նկատմամբ։ Մեր բոլորի երակներով հոսում է քրիստոնյա հայի արյունը, որի յուրաքանչյուր կաթիլը թանկ է մեզ համար։ Հերոս ժողովուրդը չի կարող թուլանալ, դրանից կօգտվի արտաքին թշնամին։ Աղոթում եմ ամեն վայրկյան բոլորիս խաղաղության համար։ Աստված պահապան մեր ազգին»։