Երգչուհի Լիլիթ Կարապետյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Երգչուհին դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին:

«Պարոն Սերժ Սարգսյան,այսքան լարված, պայթյունավտանգ իրավիճակ երբևիցե չի եղել։
Ես,որպես քաղաքացի,որպես մայր,խնդրում եմ ձեզ,կյանքում մեկ անգամ կայացնել այնպիսի որոշում(թեկուզ ձեր կամքին հակառակ), որը կլինի հօգուտ ժողովրդի, այն ժողովրդի,որը շատ է տառապել,բայց իր հերոսական կամքի շնորհիվ դարեր շարունակ պահպանել է իր ինքնությունը։Այս ժողովուրդը արժանի է միայն բարեկեցիկ կյանքի»,- գրել է նա: