Դերասան Մկրտիչ Արզումանյանը նույնպես հրաժարվեց վաստակավորի կոչումից։ Նա ինստագրամի իր էջում գրել է․
«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»:
Հիշեցնենք, որ նույն քայլին է գնացել Էռնա Յուզբաշյանը։