Հայաստայան ցույցերին անդրադարձ է կատարել նաեւ «Եվրատեսիլ 2018» մրցույթում մեր երկրի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյան: Երգիչն իր Instagram-ում գրել է.

«Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ... Թեև տարիներ շարունակ ապրել եմ արտերկրում, միտքս ու հոգիս միշտ եղել են հայրենիքիս եւ հայրենակիցներիս հետ: Անչափ հպարտ եմ մեր երիտասարդներով: Նրանք են յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժը, ապագան...»: