Հայտնի մարդիկ շարունակում են սատարել քաղքացիներին։ Նրանց է միացել նաև հաղորդավար Արմեն Սարգսյանը, ով ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․ 

 

«Իմ ընկերներում գտնվող հարգելի հանրապետական գործիչներ, արվեստագետներ, մտավորականներ, պետական և հեռուստատեսության աշխատողներ, մի մասիդ հետ շատ եմ զրույցներ ունեցել, առիթներ են եղել, նստել կերել, խմել ենք։ Մեծ մասդ մի բաժակից հետո աքլոր եք կտրել ու բողոքել իշխանությունից, նրա հետևում կանգնած խուժաններից, անգրագետ ռեկտորներից ու պետական աշխատողներից, բայց գլուխներդ կախ աշխատում եք ու լռում, երբ Հայաստանի նոր սերունդը (շատ ավելի լավը, քան ձերն ու մերն էր) դուրս է եկել վերը նշվածիս դեմ իր բողոքը արտահայտելու։ Անուններդ դեռ չեմ ուզում տալ, բայց սիրուն չի, վախենալով մի ապրեք, բան չեք տանելու էս կարճ կյանքից։ Կանգնեք մեր նոր սերնդի կողքին, նրա ընտրության կողքին, նրանք այլ Հայաստան են պատկերացնում»։