Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  Մոսկվայի կենտրոնում վերջերս ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել հայ տաքսու վարորդ Հրանտ Ալթունյանի և ռեփ կատարող Տիմատիի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ, որի հետևանքով ռեփերին պատկանող «Գելենդվագեն» մեքենան այրվել էր։ 

 

Հրդեհման պատճառ դարձած հայ տաքսու վարորդ Հրանտ Ալթունյանի գործատուն՝ Արթուր Մարտիրոսյանը 360° հեռուստաալիքին պատմել է, որ միջադեպից հետո ինչ-որ մարդիկ իրենից պահանջել են փոխհատուցել այրված մեքենայի արժեքը:

 

Գործատուն չի պատրաստվում վճարել այրված մեքենայի համար, քանի որ կատարվածի մեղավորը տաքսու վարորդ Հրանտ Ալթունյանն է:

 

Ինչպես նշում է 360tv.ru-ն, Արթուր Մարտիրոսյանը խոստովանել է, որ վերջերս իրեն զանգահարել են, իսկ հետո նաև տուն են եկել անհայտ անձինք, որոնք պահանջել են 5 մլն ռուբլի վճարել ռեփերի այրված մեքենայի համար:

 

Մարտիրոսյանը նշել է, որ այդ մարդիկ կարող են լինել կողմնակի անձինք, ովքեր իմանալով դեպքի մասին, փորձել են գումար կորզել։