Բերլանժ Պրեսիլուսը մանկուց տառապել է հազվագյուտ անոթային հիվանդությամբ, որը հայտնի է որպես Կլիպել–Տրենեունայի սինդրոմ (Klippel-Trenaunay Syndrome)։

Այդ պատճառով էլ աջ ոտքի վրա նա մեծ կարմրավուն լաքա ուներ, ինչպես նաև երակների տեսանելի վարիկոզ լայնացում։ Հանրության վերաբերմունքն աղջկա մոտ փոքր տարիքում բարդույթներ էր առաջացրել, ինչը ժամանակի ընթացքում նա հաղթահարել է։ 

 

Այսօր արդեն մոդելը կարողանում է հանրությանը ցույց տալ, որ իդեալական մարմին չեն կարող բոլորն ունենալ և ինքն իր մարմինը սիրում է թեկուզ մի փոքր թերություններով։

Մոդելն այժմ անկաշկանդ նկարահանվում է Samsung–ի, Mac–ի և Johnnie Walker-ի գովազդներում։