Ռուս հաղորդավար, շոումեն Մաքսիմ Գալկինն ինստագրամի իր էջում անդրադարձել է Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության դեպքին՝ կատարելով հետևյալ գրառումը․ 

 

«Ամբողջ ընտանիքով ցավում ենք Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության համար։ Իհարկե, կբացահայտվեն հրդեհի առաջացման պատճառները, բայց մի բան անհայտ է։ 21-րդ դարում, երբ անվտանգության ապահովման համար կան ժամանակակից տեխնոլոգիաներ, նման ողբերգություններ պետք է տեղի չունենան։

 

Մարդկանցով հատկապես երեխաներով գերբնակեցված վայրերում  արտակարգ իրավիճակների աշխատակիցները պետք է միշտ զգոն լինեն։ Նույնիսկ եթե վերահսկող մարմիններն անտարբեր են այս հարցերի նկատմամբ, ապա գոնե սեփականատերերը պետք է հասկանան, որ այդ կենտրոնները իրենց պատասխանատվության տակ են գտնվում։ 

 

Բոլոր տեսակի իշխանությունները մարդկանց կյանքի համար պետք է պայաքարեն ոչ այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է։

 

Մուլտֆիլմ նայող այդ երեխաներին, ովքեր խեղդվեցին ու այրվեցին, այլևս ետ չենք բերի։ Ուրեմն այնպես արե’ք, որ այլևս նման ողբերգություններ տեղի չունենան։ 

 

Ռուսաստանը հզոր կլինի միայն այն ժամանակ, երբ նրա համար մարդկային կյանքը թանկ կլինի։ Սիրտս արյունով է լցված։ Խորին ցավակվություններս զոհերի հարազատներին, ընտանիքներին»։