Նյու Յորքում դերասաններ Բրյուս Ուիլիսի և Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Motherless Brooklyn» ֆիմի նկարահանման հրապարակում բռնկված հրդեհի մարման ժամանակ մահացել է հրշեջ Մայքլ Դևիդսոնը:
Ինչպես հայտնում է «The New York Post»-ը՝ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 175 հրշեջ:
Նշվում է, որ տուժել է երկու հրշեջ և երեք քաղաքացի:
Միջադեպը տեղի է ունեցել St. Nick’s Jazz Pub պատմական շինությունում, որտեղ էլ նկարահանվում էր ֆիլմը: