Յուրաքանչյուր նոր սեզոնին հատկապես կանանց եւ աղջիկներին հուզում է, թե ինչն է նորաձեւ, եւ ինչն է հակաթրենդ: Այս հարցերի շուրջ տարբեր դիզայներներ իրենց խորհուրդներն ու ցուցումներն ունեն:

 

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը լսել է Մայա Պողոսյանի խորհուրդները:

 

«Գիտեք, նորաձեւության տների առաջարկները, թրենդները բավականին շատ են, դրանք երբեմն իրար լրացնում են, սակայն շատ ժամանակ նաեւ խիստ հակասական են: Այդ պատճառով ճիշտ կլինի խոսել այն թրենդների մասին, որոնք ավելի համահունչ են մեր երկրին եւ մեր հասարակությանը»,- նշեց Մայան ու հաջորդաբար անդրադարձավ այս գարնանը նորաձեւ հագուստներին ու աքսեսուարներին:

 

«Առաջինը ուզում եմ խոսել կարմիր գույնի մասին: Այն դեռ նախորդ սեզոնից շատ թրենդային էր, բայց, ըստ իս, անցյալ տարի հայերս անցանք կարմիրին ինտեգրվելու նախապատրաստական փուլը, որպեսզի այս տարի առանց բարդույթների այն ավելի շատ կրենք: Կարմիրն ինքնին համարձակ գույն է, իսկ total look տարբերակով, երբ ամբողջությամբ կարմիր ենք կրում, ոչ միայն շատ գեղեցիկ է այս տարի, այլեւ համարձակություն է պահանջում: Բայց խորհուրդ կտամ ռիսկել ու հիշել, որ յուրաքանչյուր կնոջ սազում է կարմիրը, միայն թե հարկավոր է ճիշտ երանգ ընտրել: Այս գարնանը հատկապես նորաձեւ են կարմիր կաշվե բաճկոնները, որոնք կարելի է համադրել ցանկացած հագուստի հետ. Վստահեցնում եմ՝ այդ լուքով դուք աննկատ չեք մնա: Նորաձեւություն է վերադառնում կարմիրի եւ սեւի դասական համադրությունը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց նա:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։