Յուրաքանչյուր խոսակցության ժամանակ անցյալը միշտ էլ շոշափվում է: Եվ երբ տղամարդը կարծում է, թե պիտի որոշ բաներ իմանա ընկերուհու մասին, ավելի լավ է' նա համեստությամբ շրջանցի դրանք:

Իմացիր՝ միշտ չէ, որ կարիք կա ճշմարտությունը բացահայտ ասել: Ինքնասիրությանը դիպչելը շատ հեշտ է, այդ պատճառով կինը պետք է շատ զգույշ լինի նախկին զուգընկերոջ մասին խոսելիս: Այժմ ներկայացնում ենք 10 ակնարկ, որոնցից բոլորս ենք խուսափում: Իսկ ի՞նչ ասել դրանց փոխարեն:

1. Պետք չէ ասել. «Նա բոլորի սիրելին էր»։

Տղամարդու սրտով է, երբ կարծում է, թե ինքը քեզ հանդիպած լավագույն ընտրյալն է՝ քո կյանքի բոլոր կարևոր մարդկանցից (հարազատներից, ընկերներից, անգամ ծնողներից) ամենասիրելին: Եթե նա իմանա, որ քո շրջապատում բոլորը սիրել են նախկին տղային, կկորցնի ինքնավստահությունը: Առանց այն էլ ընկերուհին մի շարք սպասելիքներ ունի իրենից, ո՜ւր մնաց մի խումբ մարդկանց սպասելիքներն արդարացնելը:

Փոխարենն ասա. «Նրան սիրում էին, բայց չգիտեին' իրականում ով է»։

Ընկերների և ընտանիքի հետ նոր տղայի շփումն ավելի հեշտությամբ կսկսվի, եթե նա բոլորովին չիմանա, որ այդտեղ գտնվողները ցանկանում են քո կողքին նկարի տղային տեսնել: Թող իմանա' մյուսին սիրել են, որովհետև լավ չեն ճանաչել: Նոր սիրեցյալն այնքան էլ հայրիկի սրտով չէ՞, ընկերներիդ կայքերի ծանոթը չէ՞... ոչինչ: Նրան առաջին հավանողը միայն դու ես: Կտեսնես, որ աստիճանաբար նա էլ մնացածների սիրելին կդառնա, ինչպես նախկինն էր: Ժամանակի հարց է:

2. Պետք չէ ասել. «Նա շատ լավ էր վաստակում»։

«Ex boyfriend»-ը պարկերով փո՞ղ էր վաստակում: Լռիր դրա մասին: Եթե նոր տղան իմանա, որ ավելի քիչ է վաստակում, քան սովոր ես, պարտված կզգա իրեն: Տղամարդիկ իրենց լավ են զգում, երբ ամեն ինչով ապահովում են սիրելի կանանց՝ սկսած ինտիմ հարցերից մինչև ֆինանսականը:

Փոխարենն ասա. «Աշխատավարձն ի՞նչ կարևոր է միմյանց սիրելու համար»։

Եկեք հուսանք, որ իսկապես այդպես ես կարծում: Չէ՞ որ տղան կարող է իրեն անվստահ զգալ, եթե մտածի, որ երբեք չի կարողանա բավականաչափ գումար աշխատել իրեն ու կնոջն ըստ կարիքի ապահովելու համար: Ուղղակի ակնարկիր, որ աշխատածի չափը կարևոր չէ. կարևորն այն է, որ դուք երջանիկ եք: Շեշտիր նաև, որ կարիք չկա' ամբողջ գումարը միայն քեզ վրա ծախսի քեզ գոհացնելու համար. դու շատ գոհ ու երջանիկ կլինես, եթե իր համար էլ գնումներ անի: Օրինակ' թող սկսի թարմացնել զգեստապահարանը:

3. Պետք չէ ասել. «Նա ինձ հետ դաժան վարվեց»։

Հարաբերություններն ավարտվում են: Շատ հաճախ դրանք ցավալի ավարտ են ունենում: Ցավոտ անցյալի մասին խոստովանությունը կարող է ազդել նոր հարաբերությունների վրա: Տղային կարող է դա ուրիշ ակնարկ թվալ: Եթե նույնիսկ «ex boyfriend»-ը ստոր է եղել, ու նրա մասին լսել անգամ չես ուզում, այն փաստը, որ դեռևս կռիվ ես տալիս անցյալի հետ և կրում ես այդ բեռը, տպավորություն կստեղծի, որ նրան դեռ չես հանել մտքիցդ: Իսկ դա բոլորովին դուր չի գա «նորեկին»:

Փոխարենն ասա. «Երկուսիս համար էլ դժվար էր»։

Եթե նույնիսկ «ex boyfriend»-ը խոցել է սիրտդ, ցույց մի տուր, որ մինչև հոգուդ խորքը վիրավորված ես: Հիմա քո կողքին հիանալի տղամարդ կա, ու կարևորն էլ դա է: Հնարավոր է' նրա կյանքում էլ է նույն բանը կատարվել: Դու ի՞նքդ կուզեիր լսել' ինչպես է այդ կինը վշտացրել նրան: Ախր կմրմռացնես վերքերը, չէ՞: Թող անցյալն անցյալում մնա:

4. Պետք չէ ասել. «Հիմա նրա գործերը հիանալի են»։

Կան զույգեր, ովքեր բաժանվելուց հետո շարունակում են շփվել: Դրանում ոչ մի սխալ բան չկա, եթե ամեն ինչ պլատոնական օրենքով է ընթանում: Քո անցյալի ու ներկայի հերոսները հավանաբար երբեք իրար չեն հանդիպել: Ուրեմն էլ ի՞նչ իմաստ ունի նոր տղայի ականջը տանել մյուսի կյանքը պատմելով, անցուդարձը ներկայացնելով: Թքած, թե նոր պաշտոնի է անցել կամ բարեկամը ամուսնացել է և այլն: Ուղղակի կհարցնի. «Վերջերս խոսե՞լ ես նախկին ընկերոջդ հետ»։-Կհարցնի' պարզելու համար, թե որքանով եք շփվում իրար հետ:

Փոխարենն ասա. «Վաղուց նրանից լուր չունեմ, վստահ եմ' լավ է»։

Եթե նույնիսկ պարբերաբար գրում եք միմյանց կամ անգամ խոսում շաբաթը մեկ, դրա մասին լռեք ներկայիս սիրեցյալի մոտ, ավելի լավ է' չիմանա այդ շփման մասին: Նա չի պատմում իր անցյալի հարաբերությունների և կանանց մասին, չէ՞ (իսկ նրանք հավանաբար շատ են եղել): Դու էլ նրան մի պատմիր: Անկեղծ ասած' դրանք նրան չեն էլ հետաքրքրի. փոխարենը միայն վիճաբանություններ կառաջացնեն ու տնօրենի պաշտոնի շուրջ բոյկոտ:

5. Պետք չէ ասել. «Այստեղ մի անգամ եղել եմ նրա հետ» ։

Ոչ մեկդ էլ միամիտ չեք: Մինչև իրար գրկում հայտնվելը երկուսդ էլ ուրիշ կյանք եք ունեցել: Բայց երբ դրա վերաբերյալ խոսակցություն է բացվում, մի փոքր ձևացնելը ոչ մի բանի չի խանգարի: Ասա' վերջին ժամանակներս համարյա տնից դուրս չես եկել, տանը զբաղմունք ես գտել, «ծնողների ներքնահարկում գտած դիտակով ես դուրս նայել», հիմա քեզ համար յուրաքանչյուր քայլը նորություն է, և առաջին անգամ ես նման զգացողություններ կիսում որևէ մեկի հետ:

Փոխարենն ասա. «Մի անգամ եղել եմ այստեղ, բայց չեմ հիշում' երբ»։

Դա սուտ չի համարվի: Եթե հարցնի' արդյոք երբևէ այս կամ այն ռեստորանում կամ ներկայացմանը եղե՞լ ես, ասա՝ եղել ես, բայց չես հիշում' ում հետ կամ ինչ առիթով: Կպնդի կոնկրետ բա՞ն իմանալ, դու էլ կնշես, որ հնարավոր է' նախկին ընկերոջ հետ ես գնացել: Նա իսկույն կփոխի թեման ու չի ցանկանա երկրորդ անգամ քեզ նույն վայրը բերել: Հրաշալի արդյունք. դու ոչ ստել ես, ոչ էլ հրահրել:

6. Պետք չէ ասել. «Այ սա՛ ինձ համար է գնել»։

Տղամարդիկ միշտ ջանքեր են թափում' վարժվելու որևէ հաճոյախոսություն անել կնոջ արտաքին տեսքի վերաբերյալ, լինի դա գեղեցիկ ականջօղ, թե շողշողուն վզնոց: Եթե ուզում ես ասել, որ նախկին տղան է դա քեզ համար գնել, այսպես ասա. «Ամեն անգամ, երբ սա կրում եմ, նրան եմ հիշում»։- Դրանից տղամարդը կեզրակացնի, որ դու երբեք ոչ մի պարագայում չես հիշում նախկին ընտրյալին, անգամ երբ կիսամերկ կանգնած ես հայելու առջև:

Փոխարենն ասա. «Արդեն երկար տարիներ է՝ կրում եմ սա»։

Ա՜խ, այս հին ի՞րը: Չես էլ հիշում' որտեղից է, բայց միշտ քեզ հետ է ու սիրում ես այն: Ձևացրու' իբր անձնական փոքրիկ ժառանգություն է, այլ ոչ թե հուշ ոմն մեկի հետ ապրած կյանքից: Շեշտիր, որ մտադիր ես դրանից նորը գնել: Ո՞վ գիտի՝ գուցե մոտ ապագայում նվիրի՞ քեզ: Բավական չէ' կխուսափես վիճաբանությունից, միաժամանակ նոր զարդ էլ կստանաս: Կրկնակի շահույթ:

7. Պետք չէ ասել. «Ես ու նա մտադիր էինք...»։

Յուրաքանչյուր զույգ էլ ծրագրեր է ունենում և ցանկանում է դրանք միասին իրագործել՝ ճանապարհորդել երկրով մեկ, ամենահայտնի լիգաների բեյսբոլի խաղերը դիտել, որոշել, թե ինչպիսին պիտի լինի իրենց ապագա տան դիզայնը և այլն: Իսկ երբ ավարտվում են հարաբերությունները, դրանց հետ հօդս են ցնդում նաև համատեղ երազանքները: Այնպես մի՛ արա, որ առաջվա պլանները նոր սիրեցյալի հետ ապագա կյանքի մի մասը դառնան:

Փոխարենն ասա. «Գիտե՞ս՝ միշտ ինչ եմ երազել»։

Ծրագրեր մշակիր ձեր երկուսի համար և երբեք մի՛ շեշտիր նախկինի հետ ունեցած հին պլանների մասին: Հիմա ուրիշ հարաբերություններ են, ուրիշ նպատակներ, ուրիշ որոշումներ: Ինչ խոսք՝ կարող ես որոշ մտքեր հին հարաբերություններից մեջբերել, ինչպես, օրինակ, ճանապարհորդելը, բայց մի՛ հիշիր այն, ինչ ցանկացել ես նախկինի հետ անել ու այդպես էլ հնարավորություն չես ունեցել:

8. Պետք չէ ասել. «Նա այնքա~ն հումորով էր»։

Տղամարդիկ սիրում են կանանց մոտ կատակասեր մարդու տպավորություն թողնել, հատկապես որովհետև մոլորակի բոլոր կանայք հումորով տղամարդ են փնտրում: Բնականաբար, ոչ բոլոր մարդիկ ունեն հումորի զգացում: Դրա համար էլ անգամ ամենափոքրիկ նշույլը պետք է գնահատել: Չնայած, դրան հակառակ, սիրում ենք նաև զայրացկոտությունը: Չէ՞ որ, բացի հումորից, տղամարդուն դա էլ է հատուկ: Մնում է դա տեղին օգտագործել:

Փոխարենն ասա. «Երբեք քեզ նման հումորով տղամարդու չեմ հանդիպել»։

Նա քեզ հանդիպած ամենահումորով տղամարդն է: Այնքան կրկնես այդ տողերը, մինչև ինքդ էլ հավատաս դրանց ճշմարիտ ու իրական լինելուն: Իհարկե, փոքրիկ սուտ է, բայց ի՞նչ կա որ: Գուցե դու էլ նրա համար չես լավագույն տնտեսուհին, ամենագեղեցիկը, ամենախելացին, բայց ճշմարտությունը միշտ չէ, որ պետք է բարձրաձայնել: Փոքրիկ սուտը երբեք չի փչացնում հարաբերությունները:

9. Պետք չէ ասել. «Նա շատ կռվարար էր»։

Ոչ մի տղամարդ չի ցանկանա պատկերացնել, որ ընկերուհու «ex boyfriend»-ը կարող է մի օր վերադառնալ ու կռիվ սարքել նրա համար: Տղամարդկանց չսիրած երևույթներից մեկն էլ այն է, որ շրջապատում ստիպված են լինում կռվի բռնվել մեկի հետ, ով ժպտացել է ընկերուհուն: Առանց պատճառն իմանալու նրանք պատրաստվում են իրենց մրցակցի վրա հարձակվել, այլ ոչ թե կողակցուհուն մեղադրել:

Փոխարենն ասա. «Հաճելի է, երբ տղամարդը կարողանում է պաշտպանել քեզ, այլ ոչ կռիվ փնտրել»։

Նրա մոտ շեշտիր, որ գնահատում ես քեզ պաշտպանելու վարմունքը, բայց գնահատելի չէ, որ նա շրջապատում կռվի տեսարան է սարքում այն պատճառով, որ ուրիշը քեզ ժպտացել է կամ մի երկու բառ փոխանակել սրճարանում: Բայց հավատա՝ տղամարդիկ լավ գիտեն, թե երբ է դիմացինը սահմանն անցնում, թե նախկին հերոսն ինչ մտադրություն կարող է ունենալ այդ ժպիտի տակ: Գիտեն նաև, թե երբ կարող է կինն անձամբ հարթել իրավիճակը:

10. Պետք չէ ասել. «Նա հրաշալի էր անկողնում»։

Ա~խ, այդ անկողինը: Յուրաքանչյուր հարաբերության ամենաակտուալ ականադաշտն է: Մի սխալ քայլ կամ բառ և... ԲՈՒՄ...դու միայնակ ես ու առանց կողակցի: Եթե մտածում ես' տղամարդկանց հետաքրքրում է, թե նախկին ընկերոջ հետ ինչ անտանելի է եղել անկողնում, չարաչար սխալվում ես: Ինչու՞: Որովհետև եթե անտանելի է եղել, ու դու շարունակել ես այդքան ժամանակ նրա կողքին մնալ, ուրեմն այս դեպքում էլ կարող է նույն բանը լինել: Եթե իր հետ էլ անտանելի լինի, երբեք ոչ մի բառ չես ասի: Նախկին ինտիմ կյանքի մասին լռելու համար մի պատճառ ևս կա՝ այն, որ հաջորդ անգամ անկողնու ամենակրքոտ պահին քո պատմածն ասեղի նման կծակի նրա միտքը: Իսկ եթե «ex boyfriend»-ը շատ կրքոտ է եղել այդ հարաբերություններում, առավել ևս ոչ մի բառ չպետք է ասել:

Փոխարենն ասա. «Անկողնում լավ ու վատ պահեր ենք ապրել»։

Այս պատասխանը շվեյցարացիներին է հատուկ: Իսկական չեզոք պատասխան է: Եթե հեգնանքով վերաբերվենք, գուցե դա՞ է ճշմարտությունը: Միայն էրոտիկ գրականության մեջ և Մեթյու ՄըքՔոնըհիի ֆիլմերում է, որ սեքսը 100 տոկոսանոց է լինում: Նա գիտի, որ սա է ճշմարտությունը, քանի որ թաքնված տեսախցիկի նման շատ անգամներ է հետևել բուռն կրքին ու դրա հերոսներին: Ամեն դեպքում, լավ կլինի ցանկացած պարագայում ուղղակի խուսափել այդ թեմայից, մինչև հարցը բժշկական լուծման չենթարկվի: Այդ դեպքում ստիպված կլինես անհաշիվ հարցեր տալ նրան: