Գոռ Հակոբյանի «Սիրտդ սրտիս» երգի տեսահոլովակի դիտումներն անցել են 10 միլիոնից: Այս մասին «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասանն ինքն է հայտնել իր Instagram-ում-ի իր էջում.

 

«Սիրելիներս, այս կարճ ժամանակահատվածում իմ «Սիրտդ սրտիս» տեսահոլովակը սահմանեց 10.000.000 դիտում։ Շնորհակալ եմ իմ ստեղծագործական թիմին և Ձեզ։ Շուտով կներկայացնեմ նոր տեսահոլովակ։


Հետգրություն. ոչ մի «լցոնում», ոչ մի կեղծիք :)) Արդար ա ժողովուրդ, լսե՛ք, չեք փոշմանի»,- գրել է Գոռը:

 

Հիշեցնենք, որ «Սիրտդ սրտիս» հոլովակը թողարկվել է ընդամենը երեք ամիս առաջ: