Մոդել, դերասանուհի Մարիամ Մելիքյանը, ում արտաքինը վերջին շրջանում շատ է քննարկվում, նոր լուսանկար է հրապարակել' վերնագրելով' «Գիտեք, թե ինչով եմ եստարբերվում բարբի տիկնիկից. ես չեմվաճառվում»:

Օգտատերերից շատերը կարծում են, թե Մարիամը դեմքի վրա կատարած արհեստական միջամտություններից հետո տիկնիկի է նմանվել, իսկ այդ մասով դերասանուհին իր կոնկրետ մոտեցումն ունի:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցեց Մարիամի հետ, ով ամունությունից հետո ապրում է Թուրքիայում: Դերասանուհին վստահեցրեց' իր այդ գրառմամբ կոնկրետ մարդու չի ակնարկել.

«Ես վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, որ համացանցում գրառում կատարելով, որեւէ մեկին ինչ-որ բան հասկացնեմ: Եթե մեկին ցանկանայի մի բան ասել, դա կանեի կոնկրետ' առանց վերացական խոսելու: Դա պարզապես պատասխանն էր այն մեծ թվով մեկնաբանությունների, ովքեր կարծում են, թե դեմքիս վրա շտկումներ անելուց հետո բարբի տիկնիկ եմ նմանվել: Այո, ես տարբերվում եմ տիկնիկներից նրանով, որ չեմ վաճառվում:Գիտեք, կարծում եմ, որ մարդ կարող է գեղեցիկ լինել, անել ամեն բան, որ ավելի գեղեցկանա, բայց դա չի նշանակում, որ այդպիսով տիկնիկի է նմանվում»,- նշեց նա:

Մարիամը նկատեց նաեւ, որ եթե առաջ շատ ցավագին էր տանում իր հետ կապված վատ մեկնաբանություններն ու հրապարակումները, ապա հիմա դրանց ժպիտով է վերաբերվում:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։