Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քույրերի՝ Քլոյայի, Քայլիի եւ Քենդալի հետ մասնակցել է նկարահանումների:
The Huffington Post-ի փոխանցմամբ, 32-ամյա աստղը Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում ինքը եւ քույրերը ներկայանում են երեկոյան սեւ զգեստներով, Լոս Անջելեսի էլիտար Բել Էյր թաղամասի շքեղ հյուրանոցում: Քիմը նաեւ ծաղիկների մի քանի լուսանկարներ է տեղադրել, որոնք նրան վերջին մի քանի օրերին նվիրել են ընկերներն ու երկրպագուները:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Քարդաշյանը երեխա է ունենալու: Մարտի 5-ին աստղը վիժման կասկածանքով հոսպիտալացվել էր, սակայն խուճապը կեղծ էր: Քիմը, ով շատ է աշխատում եւ մարզվում է, վատ է զգացել գերհոգնածության պատճառով: