Երգչուհի Եվա Ռիվասը ինստագրամի իր էջում հիմա էլ նորաձևությունից է խոսել։ նա լուսանկար է հրապարակել և գրել․ 

 

 

«Գիտեք՝ ես նորաձեւ չեմ, ընդհանրապես չեմ հետեւում նորաձեւությանը: Երբ ինչ-որ բան պետք է գնեմ, պարզապես գնում եմ այն, ինչ ինձ սազում է: Հագուստը շատ զգուշորեն եմ հագնում, շատ սիրելի իրեր տարիներով պահպանվում են: Օրինակ, երբ 16 տարեկանում Մոսկվա էի գնում, հայրս ինձ գայլի մորթուց մուշտակ նվիրեց, եւ այն ասես նոր լինի: Ես հագնում եմ այն եւ շատ արժեվորում: Հորս բոլոր նվերներն աշխարհում ամենաթանկ նվերներն են:

 

Երբեք չեմ հասկացել, թե ինչու են մարդիկ ծիծաղում նրանց վրա, որոնք նորաձեւ չեն հագնված: Ինչո՞ւ պետք է բոլորը, ինչպես ռոբոտներ, հագնեն այն, ինչ հորինել են ուրիշները»։