X Factor-ին մասնակցած և 2-րդ տեղը զբաղեցրած երգչուհի Սրբուհի Սարգսյանը մասնակցել է ուկրաինական «Ձայնը» նախագծին: Կույր լսումների ժամանակ՝ նա, կատարելով, «My Kind of Love» երգը, ստիպել է շրջվել 4 մարզիչներից երեքին:
Մարզիչներն ամեն ինչ արել են, որպեսզի Սրբուհին իրենց ընտրի: Ջամալան հիշեցրել է իր հայկական արմատների մասին: Մյուսներն էլ կատակելով փորձել են հայկական արմատներ գտնել իրենց ծագման մեջ: Սակայն Սրբուհին ընտրել է Պոտապին: