Հարավաֆրիկյան հանրապետությունում 8-ամյա դպրոցականը ամուսնացել է 61-ամյա կնոջ հետ, ով ամուսին ունի և 5 երեխա, հայտնում է Dailymail-ը:
Փոքրիկ տղան հայտնել է, որ իր մահացած նախնիները կարգադրել են ամուսնանալ այդ կնոջ հետ:
Տղայի ընտանիքի անդամները, աստվածային պատժից խուսափելու նպատակով, իրականացրել են տղայի «երազը» և ամուսնացրել նրանց:
Ընտանիքը ստիպված հարսանիքի տոնակատարությանը մոտ 2 000 դոլար է ծախսել, որը կազմակերպել էր երկու ամսում:
Հարսանիքը ցնցել էր տեղի համայնքը, սակայն տղայի ընտանիքի անդամները ասել էին, որ դա ընդամենը իրավաբանորեն չպարտավորեցնող արարողություն է:
Արարողությունից հետո հարսն ու փեսան կվերեդառնան նորմայ կյանքին:
«Ուրախ եմ, որ ամուսնացել եմ Էլենի հետ, բայց պետք է դպրոց գնամ ,իսկ երբ մեծանամ' կամուսնանամ իմ տարիքի աղջկա հետ», ասել էր փոքրիկ «փեսացուն»: