Երբևէ հաշվե՞լ եք, թե օրական քանի սելֆի եք անում, քանիսը տեսնում սոցիալական ցանցերում կամ գոնե քանի անգամ եք լսում սելֆի բառը: 5 տարի առաջ Օքսֆորդի համալասարանը «սելֆի» բառը ճանաչեց որպես տարվա բառ՝ հաշվի առնելով նրա լայն օգտագործումը, իսկ «Time» ամսագիրը 21-րդ դարի ամենապահանջված իրը համարեց սելֆիի ձողը։
Հետազոտությունների համաձայն՝ այն սերունդը, որը ծնվել է 90-ականներին կամ 2000-ականների սկզբին, տարեկան, միջինը 54 ժամ ծախսում է սելֆիի վրա: Վիրտուալ կյանքի նոր թրենդը կարծես կլանել է բոլորին, այդ թվում և հայտնիներին: Ոմանց կարծիքով սելֆին ինքնասիրահարվածության դրսևորում է, ոմանք էլ այն ժամանակի անիմաստ կորուստ են համարում, ինչևէ, սելֆիամաններն ու սելֆիագետները երկար կարող են վիճել այս թեմայով:
Սրճարան, խանութ, վարսահարդարման սրահ, մարզասրահ, վերելակ ու նույնիսկ սանհանգույց. Սրանք վայրեր են, որտեղ կարելի է հայելու առաջ ստանալ ամենախենթ ու զվարճալի սելֆիները: Աստղերից շատերի համար դա նույնիսկ «պարտադիր» պայման է: Մենք հավաքել ու ներկայացնում ենք շոու-բիզնեսի այն աստղերին, որոնք «տառապում» հայելու առաջ սելֆի անելու մոլուցքով:
Աննա Թովմասյան
Ժաննա Բուտուլյան
Ձյունիկ
Տաթևիկ Ադումյան
Գոռ Հակոբյան
Տաթև Սարգսյան
Արևիկ Ուդումյան
Աննա Դովլաթյան
Քրիստինե Եղոյան
Կարեն Ասլանյան
Աղբյուրը՝ Instagramer