Քիմ Քարդաշյանը, ով վերջերս երրորդ անգամ մայր դարձավ, պատմել է իր նորածին աղջկա կյանքի առաջին օրերի որոշ մանրամասներ: Աս մասի հաղորդում է spletnik.ru-ն:
«Նա նույն մահճակալնին է քնում, որի վրա քնել են Նորթն ու Սեինտը: Ընդհանրապես, շատ բաներ կան, որ պատկանել են նրա քրոջն ու եղբորը, որոնք ժառանգությամբ փոխանցվել է նրան: Ինչ-որ բաներից ես ինքս հրաժարվեցի, օրինակ, ճոճվող աթոռից, բայց փոխարենը ես հիմա օգտագործում եմ աթոռ, որն պատրաստված է հատուկ երեխային կերակրելու համար: Դա շատ ավելի հարմար է:
Մեր տանը գերակշռում է վառ և բնական երանգներ: Նրան մաքրության մեջ պահելու համար, ես ամբողջ օրը վազում եմ նրա ետևից»,-ասել է Քիմը:
Ըստ Քիմի, ոչ պակաս բարդ խնդիր է, կահույքի մաքրությունը: Ի վերջո, գրեթե բոլորը սպիտակ են, և այդ երեխաները կարող են աղտոտել այն: Սակայն Քիմը ելքը գտել է.
«Մենք ունենք խաղասրահ: Եվ այնտեղ կա բոլոր մատիտները, ներկերը և այլ խաղալիքներ: Ես ստեղծել եմ բոլոր պայմանները երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան այնտեղ նկարել և բավականաչափ խաղալ, այդպես նրանք չեն փչացնի կահույքը»: