Նովոկուզնեցկում քրեական գործ է հարուցվել 49-ամյա կնոջ կողմից ամուսնուն սպանելու դեպքի առթիվ: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ամուսինը կյանքի գնով է վճարել, երբ հրաժարվել է լսել Նատալիի «О боже, какой мужчина» երգը: Քննիչները պարզել են, որ դեպքի օրը ամուսինները գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ: Երբ ամուսինը գնացել է խոհանոց՝ կաղամբապուր պատրաստելու, կինը որոշել է երաժշտություն միացնել՝ «տրամադրություն ստեղծելու համար»: Ընտրությունը կանգ է առել նրա սիրած «О боже, какой мужчина» երգի վրա: Նույն երգը շուրջ 10 անգամ լսելուց հետո ամուսնու համբերության բաժակը լցվել է, և նա կնոջն առաջարկել է այլ երգ միացնել: Զույգի միջև վեճ է սկսվել, ինչի ժամանակ կինը վերցրել է խոհանոցային դանակն ու մի քանի հարված հասցրել ամուսնուն:

 

Կինը ձերբակալվել է, սակայն չի ընդունում իր մեղքը՝ պնդելով, թե ամուսինն ինքնասպան է եղել: