Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանի՝ օրերս տված հարցազրույցին, որը շատերի կողմից քննարկման էր արժանացել:

 

«Վերջին օրերին լրագրողները բազմաթիվ հարցեր են տալիս Սամվել Թադեւոսյանի տված հարցազրույցի վերաբերյալ: Ուզում են պարզել, մեծամի՞տ է արդյոք Սամվելը, թե ոչ)..
Խուսափելով լրագրողների տարբեր եւ շատ ժամանակ աղավաղված մեկնաբանություններից՝ գրում եմ պատասխանը իմ ֆեյսբուքյան էջում:


Պետք չէ կառչել դերասանի ամեն մի ասած բառից: Ամեն մարդ իրավունք ունի ունենալ իր տեսակետը, առավել եւս՝ իր կյանքի վերաբերյալ: Սամվելը մեծ աշխատանք է կատարել ֆիլմի նկարահանման ժամանակ եւ հաշվի առնելով նրա տարիքը, բնական է, որ նա պետք է ապրի առջեւում սպասող դերերով և հույսերով: Անխոս, նա տաղանդավոր տղա է, ու ցանկանում եմ նրան նոր ֆիլմերով ապացուցել իր դերասանական արժեքը եւ զարգանալ, զարգանալ ու զարգանալ…»,-գրել է ռեժիսորը: