«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու Պետեր Ֆրենչը գրում է. «Լավագույն մաղթանքներս: Շնորհակալություն հրաշալի հիշողությունների համար' հատկապես Եվրոպայի լիգայի եզրափակչում: Դու միշտ կմնաս մեր մտքերում և սրտերում»:

Ուեյն Ջունիոր. «2018 թվականի ամենատխուր պատմությունը: Կցանկանայինք, որ մնայիր, սակայն մենք չկարողացանք կանգնեցնել այն: Շնորհակալություն ամեն ինչի համար: Դու մեզ շատ հիշարժան պահեր պարգևեցիր: Հաջողություն քեզ նոր ակումբում »:

Ալեքս Յովանովսկին գրում է. «Շնորհակալություն քեզ այն ամենի համար, ինչ արեցիր: Մենք քեզ երբեք չենք մոռանա: Ինչպես ասացիր դու՝ «Կյանքը շարունակվում է», այնպես որ՝ վայելիր քո նոր տունը»:

Ֆավազ Ջամալը գրում է. «Ես միշտ հիացել եմ քո մոգական հարվածներով: Այնքան վատ է, որ Մոուրինյուն երբեք չգիտակցեց սա: Մենք քեզ մեծ ապագա ենք ցանկանում:

Հ.Գ. մեր դեմ գոլ չխփես»: