Երգահան Վահրամ Պետրոսյանն Instagram-ի իր էջում «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից Կամիլի երգից մի հատված է հրապարակել' դրան կից կատարելով հետևյալ գրառումը.

«Իմ շատ մտերիմ տգեղ ընկերուհի Կամիլը պատրաստվում է գնալ Պորտուգալիա՝ Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլին»։ Ես աջակցում եմ քեզ, թանկագինս։ Առանց հումորի այս մրցույթում շատ բարդ է հաղթել»:

Նշենք, որ Վահրամ Պետրոսյանը Կամիլի Puerto Rico երգի երաժշտության հեղինակն է: