Օրերս համացանցը հեղեղվեց Սպիտակցի Հայկոյի մեղադրական խոսքով ու զայրույթով հարցազրույցը՝ կապված «Մի գնա» երգի հետ: Հարցազրույցից տեղեկացանք, որ Հայկոն պատրաստվում է վերցնել երգի հեղինակային իրավունքը, որովհետև ըստ իր խոսքի՝ սա արդեն համաշխարհային մասշտաբի թեմա է դարձել:
Պարզելու համար, թե Սուպեր Սաքոն ինչ է մտածում տվյալ թեմայի վերաբերյալ, դժվարությամբ կապ հաստատեցինք նրա հետ :
Հայկոն մեղադրական խոսքերով է հանդես եկել կապված Ձեր զուգերգի հետ: Ըստ Ձեզ՝ տեղի՞ն է դա արդյոք :
Ոչ, այդպես չէ : «Մի գնա» երգն իմ երգն է , ես Հայկոյին հրավիրել եմ , որ երգը կատարենք միասին, քանի որ համարում եմ, որ նա տվյալ ժանրում լավագույններից մեկն է :
Ինչպե՞ս է ծնվել այդ երգի պատմությունը:
Երգահան Արտակ Արամյանը 2015թ.-ի ապրիլին էլեկտրոնային հասցեով ինձ ուղարկեց այդ երգը , ես հավանեցի , որից հետո արդեն Երևանում հանդիպեցի երգահանի հետ, ու ինձ տրվեց երգի բոլոր իրավունքները: Որոշ ժամանակ անց ԱՄՆ- ում պատահաբար հանդիպեցի Հայկոյին, ով ինձ դիմեց՝ հետևյալ խնդրանքով. « Թաթուլի «Նա նա նա»-ի նման երգ արի ձայնագրենք, որ մեծ բում առաջացնի»: Եկանք համաձայնության, որ «Մի գնա»-ն ինքը կկատարի: Ես գոհ եմ , չեմ թաքցնի , որ երգի հաջողության համար շնորհակալ եմ Հայկոյին, ինչպես նաև գործիքավորող Արայիկ MG Մուրադյանին: Թիմային փայլուն աշխատանքի արդյունքում երգը դարձավ միլիոնավոր մարդկանց համար հիթ : 57 երկրում ամիսներ շարունակ ռադիոներում ու երաժշտական հաղորդումներում եղել է առաջին հորիզոնականում: Ավելին ասեմ՝ այդ երգի մեջ իմ կողմից հնչում է Մարոկկո4 անունը: Բոլորովին անսպասելի Մարոկկոյի թագավորը ինձ հրավիրեց այնտեղ, գովասանքի ու շնորհակալության խոսքեր ասելու :
Ինչպե՞ս ստացվեց ֆրանսիացի ռեփեր Maitre Gims-ի հետ համագործակցությունը:
Քանի որ արդեն բազմաթիվ երկրներում տարածվել էր երգը, ու երգում էին իրենց մայրենի լեզուներով, ֆրանսիացի ռեփերը կապ հաստատեց ինձ հետ և ասաց , որ ցանկանում է համագործակցել: Տեսահոլովակ նկարահանելու առաջարկն իր կողմից է եղել, ընդ որում ֆինանսական ահռելի ծախսերն ինքն է արել : Պատկերացրեք միայն ինչ գումարների մասին է խոսքը , որպեսզի նկարահանման համար մի քանի ժամով փակեն փողոցը և այն պահպանեն ոստիկաններով՝ մուտք չունենալու համար:Աշխատանքի ընթացքում առաջացավ հետևյալ խնդիրը՝ ռեփերը չէր ցանկանում , որ հայերեն լեզվով հնչող հատվածը լիներ , սակայն ես պնդեցի , որ իմ կողմից պարտադիր պայման է , որպեսզի հնչեր հայերենը Հայկոյի կատարմամբ ու գրվեր նրա անունը, ինչին էլ նրանք համաձայնեցին: Maitre Gims -ը սկզբում ցանկանում էր,որ տեսահոլովակը նկարահանվեր երկու ռեփերի կատարմամբ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։