Չնայած մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Արսենալ» տեղափոխվելուն, կիսապաշտպանն այսօր մասնակցել է մանկունիացիների մարզումներին: Այս մասին տեղեկացնում է Мirror-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը երեկ Ինստագրամում լուսանկար է հրապարակել թիմի հերթական մարզումներից: