ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց Է տեղափոխվել ձախ ոտքի ցավի պատճառով: Բժիշկները որոշել են հոսպիտալացնել նրան՝ զգուշանալով բարդություններից: Այդ մասին հունվարի 18-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին հայտարարել Է արտիստի ընկերներից մեկը՝ Արթուր Սողոմոնյանը:
«Գործնականում հունվարի 17-ի ամբողջ օրը նա անցկացրեց թատրոնում, իսկ երբ երեկոյան պատրաստվում Էր հեռանալ, գանգատվեց, որ սաստիկ թուլություն Է զգում: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել եւ բժիշկ կանչեցինք»,- ասել Է նա:
Ջիգարխանյանի սրտի հետ ամեն ինչ կարգին Է, պարզաբանել Է նրա ընկերը: «Նա գուցե մրսել Է թատրոնում, կոկորդն Է ցավում, հազում Է: Եվ մերթ ընդ մերթ ձախ ոտքի խնդիրներ են ծագում, եւ այժմ ցավ Է սկսվել: Հաշվի առնելով նրա բոլոր հիվանդությունները՝ դա վտանգավոր Է, ուստի բժիշկներն ասացին, որ ավելի լավ Է ռիսկի չդիմել եւ նրան տանել հիվանդանոց եւ այնտեղ համակարգչային շերտագրություն անել»,- ասել Է նա:
Բժշկական շրջանակների աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ Ջիգարխանյանը Պիրոգովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոց Է ընդունվել հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ (անհետաձգելի ծանր վիճակ, որն առաջանում Է բարձր զարկերակային ճնշումից): «Բժիշկները նաեւ կասկածում են նեւրալգիա, եւ որ արտիստը վարակվել Է վիրուսով»,- հավելել Է գործակալության զրուցակիցը:
Հունվարի լույս 18-ի գիշերը հայտնի Էր դարձել, որ Ջիգարխանյանին Մոսկվայում հոսպիտալացրել են: Նշվել Էր, որ ժողովրդական արտիստը սրտի հետ կապված խնդիրներ ունի: