Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում ամփոփել է անցած 2017-ը, ինչպես նաեւ խոսել 2018-ից իր ակնկալիքների մասին:
«2017-ն ինձ համար շրջադարձային տարի էր: Անցած տարում որոշիչ շատ իրադարձություններ եղան: 2017-ն ինձ համար նոր ծանոթությունների եւ աճի տարի էր, ես նոր հայացքներ ձեռք բերեցի տարբեր հարցերի շուրջ, կարողացա լիովին ակտիվ պահել ինտուիցիաս եւ ինքս ինձ մարտահրավեր նետել ու դուրս գալ սեփական ձեռքերով կառուցած ստերոտպերից, որոնք ստեղծում են ամենադաժան բանտը ինձ համար: Ես այլեւս երբեք այդպիսին չեմ լինի: Մարդը պետք է ձգտի հասնել լավագույնին, իհարկե ամբողջական ներդաշնակության հասնել հնարավոր չէ եւ պետք էլ չէ: Ես հիմա վերածվել եմ մի մարդու, ով առաջին հերթին լսում է ինքն իրեն, չի լռեցնում ներքին ձայնը, բայց անհրաժեշտության դեպքում նաեւ «անջատում է» սեփական ես-ը: Ես սովորել եմ խոսել իմ մասին եւ դա անհեստություն չհամարել: Ես հպարտանում եմ ինքս ինձնով եւ ամեն ինչ անում եմ, որպեսզի դա պահպանեմ: Ես դադարել եմ նեղացնել մարդկանց իմ կտրուկ բնավորության պատճառով, սովորել եմ դուրս շպրտել աղբը առանց ճակատին հայտնելու, որ դա աղբ է: Ես սովորել եմ ներել մարդկանց, որովհետեւ ամենավատը, որ կարող եմ անել նրանց հետ, դա հենց ներելն է: Շնորհակալ եմ 2017-ին, որ արդարացրեց սպասելիքներս, անցած տարվան շնորհակալ եմ նաեւ իմ ընկերուհու' Շուշան Երիցյանի համար, ով շատ բաների սկիզբ դարձավ ինձ համար»,- խոսելով անցած տարվա մասին' նշեց Տաթեւը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։