Մարդու համար մթերքի գույնը պակաս կարեւոր չէ, որքան դրա օգտակար հատկությունները: Գիտնականները պնդում են, որ սննդի գույնը հսկայական ազդեցություն է թողնում մեր առողջության վրա: NEWS.am STYLE-ը պատմում է, թե այս կամ այն գույնի մթերքն ի՞նչ ազդեցություն ունի մարդու օրգանիզմի եւ նրա զգացմունքային վիճակի վրա:

Կարմիր (ելակ, կարմիր խնձոր, մորի եւ այլն) – լիցքավորում են էներգիայով, ուժ, առույգություն, շարժառիթ են տալիս:

Նարնջագույն (նարինջ, նարնջագույն պղպեղ եւ այլն) – հեռացնում են խարամները, լավատեսություն եւ ուրախություն են պարգեւում: Ամբողջ օրվա ընթացքում ձեր օրգանիզմում թեթեւություն կզգաք:

Դեղին (բանան, կիտրոն, դեղին խնձոր եւ այլն) – թեթեւակի թուլացնող հատկություն ունեն: Անհրաժեշտ է դեղին գույնի մթերք օգտագործել ամեն օր:

Կանաչ (վարունգ, կանաչի, կիվի եւ այլն) – մաքրում են ստամոքսն ու աղիքային համակարգը, երիտասարդացնում են, Արեւի փոխակերպված հզոր էներգիա են պարունակում: Հենց կանաչ մթերքից են պատրաստվում դեմքի լավագույն դիմակները:

Սպիտակ (կաթ, թթվասեր, բրինձ եւ այլն) – հանգստացնում են նյարդային համակարգը, ներդաշնակեցնում են: Նպատակահարմար է սպիտակ մթերք ուտել քնելուց առաջ: