Իտալացի գիտնականներն ապացուցել են. սիրահարվածության փուլում սիրով զբաղվելը մարդուն ավելի խելացի է դարձնում, ինչպես նաեւ բարենպաստ ազդեցություն է ունենում նրա առողջության վրա:
Ըստ «Аргументы и Факты»-ի, գիտնականներն արյան անալիզ են վերցրել սիրահարված եւ երկար տարիներ ամուսնացած զույգից: Պարզվել է, որ սիրահարված զույգի մոտ նյարդային բջիջներն ավելի արագ են աճում: Որքան երկար են մարդիկ միասին ապրում, այնքան նյարդային բջիջների աճը դանդաղ է ընթանում:
Ուսումնասիրության արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ սեքսով զբաղվելիս նյարդային բջիջների աճը խթանվում է գլխուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է սովորելու եւ հիշողության համար: Սիրահարվածության փուլում մարդու խելամտությունն ու արձագանքելու արագությունն ավելանում են: Այդ պատճառով ուղեղի համար առավել օգտակար են սիրահարվածության առաջին տարիները, երբ զույգի զգացմունքները գտնվում են գագաթնակետին: