Երգչուհի Եվա Ռիվասը երկար դադարից հետո կրկին ակտիվացելէ սոցցանցերում։ Նա անկեղծ գրառումներ է կատարում։ Եվա ահա օրերս նա մի գրառում է կատարել, որով բացատրում է իր երկու տարվա բացակայության պատճառը․

 

«2,5 տարի առաջ ես ինչ-որ բան մտածեցի իմ աշխատանքի հետ կապված, որի մասին ես երազում եմ 24 ժամ, արդեն՝ 2,5 տարի։ Դա մի բան է, որը պահանջում է ունենալ Ռուսաստանում ամենամեծ կապերն ու շատ գումար։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը ես չունեմ։ Ես շատ ազդեցիկ ծանոթներ ունեմ, բայց չեմ սիրում նման կերպ հարցեր լուծել. դա միշտ կամ ֆիասկո է ենթադրում, կամ՝ դավաճանություն։

 

Հենց անկարողությունը՝ պառկել անհրաժեշտ անկողնում ինձ զրկել է շատ բանից իմ կյանքում՝ այդ թվում եւ երգարվեստում արագ հաջողության հասնելուց։ Ինչ ափսոս, որ մայրս դրան ինձ չի սովորեցրել»։ Այնուհետ երգչուհին խոստովանել է, որ վերջապես գտել է լուծումն ու այժմ սպասում է իր ծրագրի իրականացմանը։ Նրա խոսքով՝ այս ընթացքում իր ընտանիքում խնդիրներ են եղել. «Հայրս երեք վիրահատություն տարավ, մայրս՝ ուղեղի վիրահատություն եւ երկար հետազոտություններ ու բուժում, եւ ես որոշեցի լինել նրանց կողքին, օգնել եւ աջակցել նրանց ամեն կերպ։ Ինձ շատ դժվար է մնալ առանց շարժման, բայց դեռ պետք է սպասել»,-գրել է Ռիվասը։